Aram Asatryan-Spitak Mazer | Ashugh Jivani

Rabiz
  • ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐ Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար, Աշնան վարդի նման, սպիտակ մազեր, Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար, Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր։ Կանայք երես են դարձնում ձեզանից, Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից, Աշխույժ երիտասարդներու շրջանից Զրկեցիք անպիտան, սպիտակ մազեր։ Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս, Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս, Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս, Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր։ Ջիվանու քնարին մեծ հարված տվիք, Զեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք, Իմ գործիս ահագին վնաս հասցրիք, Ձախորդության նշան, սպիտակ մազեր։ Ջիվանի
  • Rate: rate 950fef2bd2aafa0b971a rate 950fef2bd2aafa0b971a rate 950fef2bd2aafa0b971a rate 950fef2bd2aafa0b971a rate 950fef2bd2aafa0b971a
  • (0 Votes) Not yet rated
  • Share URL:

  • Embeddable Player:

  • Sorry! - You need to login before commenting